Զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցել է պայմանագրային զինծառայող Բորիս Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։
Զոհվածի հարազատներին իրենց ցավակցությունն են հայտնել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն, ինչպես նաև բարձրաստիճան հրամանատարներ ու սպաներ։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Արարատի զորամասերից մեկի մարտական դիրքում ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհվել էին պայմանագրային զինծառայողներ, 26-ամյա սերժանտ Անդրանիկ Եղոյանն ու 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։