Այսօր՝ հունիսի 5-ին, Նախիջևանի հետ սահմանին միջադեպի մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Միջադեպի կապակցությամբ վերջինս հրավիրվել է պաշտպանության նախարարություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հակառակորդի գնդակից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։