Ուկրաինայի նորաստեղծ ազգային գվարդիան զրահափոխադրիչներ է ստացել

Վերջերս ստեղծված ուկրաինական ազգային գվարդիան ստացել է 10 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, որոնք արտադրվել են հենց Ուկրաինայում՝ Խարկովի մեքենաշինության նախագծման բյուրոյում։ Այս մասին հայտնել է Ուկրանայի պաշտպանության նախարար Արսեն Ավակովը։

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Ուկրաինայի ազգային գՈւկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչներըվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Նոր զրահափոխադրիչներն ունեն տարբեր լրակազմեր։ Գույներից ենթադրելով` կարելի է եզրակացնել, որ դրանցից երեքը նախատեսված են եղել անապատային լանդշաֆտ ունեցող երկրներ ուղարկելու համար։ Ըստ կարծիքների՝ դրանք պատվիրել է Ղազախստանը փորձարկումների համար, սակայն հետագայում ընտրել է ռուսաստանյան ԲՏՌ-82 զրահափոխադրիչները։

Զրահափոխադրիչների մեջ է նաև վերջերս ներկայացված նոր արդիականացումը։ ԲՏՌ-4 զրահափոխադրիչի վրա Ուկրաինայում ավելացրել են լրացուցիչ զրահաշերտեր, որոնք մեքենան պիտի պաշտպանեն կումուլյատիվ արկերից։ Մեքենայի առաջին տարբերակն արդեն անցել է փորձարկումներն ու ստացել է ԲՏՌ-4Ե1 անվանումը, սակայն այն փորձնական է ու դեռ չի ուղարկվել զորքեր։

ԲՏՌ-4 զրահափոխարդիչների մեջ կան նաև այնպիսիները, որոնք չունեն ամբողջական լրակազմ, օրինակ՝ պակասում են դիտման սարքավորումները։ Նախարար Ավակովն այս մասին հայտնել է, որ խնդիրներն ու հարցերը շատ են, սակայն աստիճանաբար դրանց կտրվեն պատասխաններ։

 

Ազգային գվարդիային տրված զրահափոխադրիչների մեջ է նաև ԲՏՌ-4-ի կախովի զրահով նոր արդիականացումը, որը դեռ սպառազինության չի ընդունվել (Առաջին շարքի կենտրոնի մեքենան է)

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։ Ներկայումս 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, սակայն Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրից Իրաքը վերջերս հրաժարվեց՝ կիսատ թողնելով դրա կատարումը։ Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև Բարյեր հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև  110 կմ/ժ արագություն։

2 responses to “Ուկրաինայի նորաստեղծ ազգային գվարդիան զրահափոխադրիչներ է ստացել

  1. Pingback: Ուկրաինայի ուժայինները շուրջ 200 զրահափոխադրիչ են պատվիրել | Ռազմ.info

  2. Pingback: Ուկրաինայի ազգային գվարդիան շարունակում է սպառազինություն ստանալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *