Նիդերլանդների Թագավորություն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Համանախագահները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Ավելի ուշ ՀՀ նախագահը հանդիպել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեին։ Հանդիպմանը կողմերը, ի թիվ այլ հարցերի, մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: