Աֆղանցիներին սպանած ամերիկացի զինվորը կարող է ցմահ դատապարտվել

«Ռոյթերը»՝ հղում անելով ԱՄն ռազմական ղեկավարությանը, գրում է, որ ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլսը կյանքի մնացած մասը կարող  է անցկացնել բանտում: Լավագույն դեպքում դատավճռում կարող է հայտնվել կետ, որը հնարավորություն կտա ոչ մոտ ապագայում ազատվել պատժի կրումից:

Բելյսլին այսօր մեղադրել են 17 մարդու սպանության և ևս 6-ին սպանելու փորձ կատարելու համար: Նա  մեղադրվում է 2012թ. մարտի կեսերին Աֆղանստանի Քանդահար նահանգում խաղաղ բնակիչներին սպանելու համար: Հանցագործության պատճառները հստակեցված չեն: Իսկ Բեյլսի խոսքերով՝ ինքը չի հիշում, թե ինչպես է կրակ բացել աֆղանցինեի վրա: Սակայն մեղադրյալը միաժամանակ չի հերքել, որ գիշերն ինքնակամ լքել է զորամասը, եղել է ալկոհոլի ազդեցություն տակ և խախտել է զինվորական պարտականություննեը:

Razm.info-ն արդեն իսկ անդրադարձել է սպանությանը, զինվորի՝ ԱՄՆ տեղափոխմանը և փաստաբանի հայտարարությանը:

Աղբյուր՝ Cержанта Бейлза могут приговорить к пожизненному заключению

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *