«Բելլ Հելիքոփթեր» ընկերությունը հայտարարել է Թուրքիայի Ազգային ոստիկանությանը 15 «Բելլ-429» ուղղաթիռների մատակարարման մասին։ Պայմանագիրը ստորագրվել է Անկարայում՝ SSM-ի կենտրոնակայանում։ Ըստ պայմանագրի՝ մատակարարումը պետք է սկսվի 2013 թվականի մայիսին։ Թուրքիայի ռազմաարդյունաբերության քարտուղարությունն Ազգային ոստիկանության համար 15 թեթև բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների մատակարարման հարցապնդման մասին հրապարակել է 2011 թվականին։ Գնումները կապված են Թուրքիայի ղեկավարության մտադրության հետ՝ ուժեղացնել ոստիկանության դերը Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինված միավորւման դեմ պայքարում։ Ներկա պահին թուրքիայի ոստիկանության ավիապարկը հիմնականում բաղկացած է ամերիկյան արտադրության MD-600 հնացած ուղղաթիռներով։ Առաջարկների վերջնաժամկետին SSM-ն «Ագուստա/Ուեսթլայեդ» (Իտալիա), «Բելլ հելիքոփթեր» (ԱՄՆ), ինչպես նաև «Եվրոկոփթեր Դոյչլանդ» (Գերմանիա) ընկերություններից առաջարկներ է ստացել։ «Բելլ-429» ուղղաթիռը ընտրվել է միայն մանրամասն ուսումնասիրություններից հետո։
Արդյունքում 2012 թվականի հունվարին «Բելլ Հելիքոփթերի» առաջարկը լավագույնն է համարվել։ Ընկերությունը կհամագործակցի թուրքական մեքենաշինական «Թուրքիշ աերոփեյս ինդասթզ»-ի հետ։
Թեթև երկտեղանի «Բելլ-429» ուղղաթիռը բաղկացած է բզմաֆունկցիոնալ էկրանով «ապակյա» խցիկից , երկու PW207D շարժիշից։ Շարժիչը արտադրում է «Փրաթթ ընդ Ուիթնի» ընկերությունը, այն քիչ է աղմկոում և բաղկացած է չորսթևանի ղեկաթիից։ Ուղղաթիռը կարող է տեղափոխել ութից ավել ուղևոր։ Դատարկ ուղղաթիռը կշռում է 1950 կգ, մաքսիմալ թռիչքային քաշը՝ 3175 կգ, օգտակար ծանրաբեռնվածությունը՝ 1225 կգ, թռիչքի հեռավորությունը՝ 350 ծովային մղոն (648կմ), թռիչքի մաքսիմալ հածանավային արագությունը՝ 2643 կմ/ժ, առաստաղը՝ 3568 մ, թռիչքի տևողությունը՝ 2,25 ժամ։