Խաղաղ բնակիչների սպանած զինվորը տեղափոխվել է ԱՄՆ

Ամրիկացի զինվորը, ով կասկածվում է  Աֆղանստանում 16 խաղաղ բնակչի սպանելու մեջ՝ տեղափոխվել է ԱՄՆ-ի Կանզասի ռազմաբազա և կպահվի մենախցերից մեկում՝ մինչև դատավճռի հրապարակումը: Հայտնում է   Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ հայտարարությանը:

«Բանակը վստահեցնում է, որ սերժանտ Ռոբերտ Բեյլսը տեղափոխվել է Կանզասի նահանգ՝ Ֆորտ Լիվենվորս»,- գրվում է հայտարարության մեջ:

Բեյլսը կասկածվում է ինքնակամ ռազմական բազան լքելու, ապա Աֆղանստանում 16 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 9 երեխա և 3 կին սպանելու մեջ: Սպանությունից մի քանի օր անց նա տեղափոխվել էր Քուվեյթ, ապա ԱՄՆ:

ԱՄՆ ղեկավարության նման քայլն արժանացել էր նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի քննադատությանը: Սպանվածների հարազատները պահանջում էին, որ դատավարությունն ընթանա հենց Աֆղանստանում:

One response to “Խաղաղ բնակիչների սպանած զինվորը տեղափոխվել է ԱՄՆ

  1. Pingback: Աֆղանցիներին սպանած ամերիկացի զինվորը կարող է ցմահ դատապարտվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *