Ըստ փաստաբանի ամերիկացի զինվորը, որը սպանել է 16 հոգու տառապում է ամնեզիայով

Սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որին կասկածում են Աֆղանստանում 16 խաղաղ բնակչի սպանելու մեջ, ըստ իր փաստաբան Ջոն Հենրի Բռաունի տառապում է ամնեզիայով:

Ըստ «CBS News»-ի սերժանտ Բեյլը մարտի 19-ին հանդիպել է իր փաստաբանների հետ: Զրույցը տևել է մոտավորապես 7 ժամից ավել, որտեղ պարզվել է, որ սերժանտ Բռաունը հիշում է այդ երեկոյի (16 հոգու սպանության) սկիզբն ու վերջը բայց ընթացքը չի հիշում:

Փաստաբանը նաև նշել է, որ լուրերն այն մասին թե այդ օրը Բեյլը հարբած է եղել չեն համապատասխանում իրականությանը: Ըստ փաստաբանի, նա ընդամենը մի երկու կում է խմել, ոչ ավելի: Բացի այդ փաստաբանը նաև նշեց, որ Բեյլը վախենում է իր հարազատների և ընկերների կյանքի համար, քանի որ կարծում է, որ իրենից վրեժ են լուծելու:

Սպանությունները որոնց մեջ Բեյլին կասկածում են տեղի են ունեցել այս տարվա մարտի 11-ի գիշերը: Այդ օրը, ինչպես հայտնի է, զինծառայողը լքել է Ղանդահարի իրանց ռազմական բազան և գնացել մոտակա գյուղ, որտեղ սկսել է անկանոն կրակել խաղաղ բնակիչների վրա: 16 զոհվածներից 9-ը երեխաներ են:

Կասկածյալի անունը բավական երկար չէին հրապարակում:Հանրությանը նրա անունը հասանելի դարձավ միայն այն ժամանակ, երբ Աֆղանստանից Բեյլին տեղափոխեցին Միացյալ Նահանգներ: Ներկա պահին նա գտնվում է Կանզասում՝ Լիվենռոուտ ամրոցում: Սպասվում է, որ մեղադրանքը Բեյլին կառաջադրվի այս շաբաթվա վերջում:

One response to “Ըստ փաստաբանի ամերիկացի զինվորը, որը սպանել է 16 հոգու տառապում է ամնեզիայով

  1. Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքիան չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *