Սպանված զինծառայողի իրավահաջորդները նյութական փոխհատուցում են պահանջում. օրվա ամփոփում

ՄԻՊ-ը չի արձագանքի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին: Իսկ նախկին զինդատախազը հայտնել է, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:  Սեյրան Օհանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ:  Հայ լեռնահրաձիգները Վրաստանում վարժանքներ են անցել:

  • ՄԻՊ գրասենյակի իրավաբանների պնդմամբ՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չի հակասում Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին: Տեղեկացրել է ՄԻՊ մամլո պատասխանատուն:
  • Նոր օրենքին անդրադառնալով՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել է. «Բանակը ոչ մի դեպքում չպետք է ներգրավվի արտակարգ դրություններում: Բանակի անձնակազմը պետք է մասնակցի բնական աղետների հետևանքների վերացմանը` օդուժի, տրանսպորտի միջոցով մարդկանց տարհանելուն, բայց որպես զինմիավոր՝ բանակի գործածումը հակասում է Սահմանադրությանը»:
  • Սեյրան Օհանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առեւտրի պայմանագրի, ռազմական ծախսերի եւ բյուջեի, փոքր զենքի եւ թեթեւ սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման եւ վերացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները:
  • Վրաստանի ռազմական բազայում ՆԱՏՕ-ի ծրագրով երեքշաբաթյա պատրաստություն են անցել Լատվիայի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Էստոնիայի 11 լեռնային հրաձիգներ: Մասնագետները նրանց սովորեցրել են ձմռանն իրականացվող մարտական գործողությունների հմտությունները և կազմակերպել մարտավարական ուսուցման դասընթացներ:
  • Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարք» մրցույթին, որին  արդեն գրանցվել են 15 թիմեր աշխարհի տարբեր երկրներից: Մասնակիցները պետք է նախագծեն ու պատրաստեն այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 100-300գ բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:
  • Չորս համածառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծայայող Գևորգ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչները մեղավորներից պահանջում են 2 մլն, իսկ պետությունից՝ 5 մլն դրամի փոխհատուցում:
  • Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Ադրբեջանի՝ Իսրայելից գնած սպառազինության մասին հարցին տվել է հետևյալ պատասխանը. «ԵԱՀԿ-ի կողմից կողմերին ուղղված կոչը հիմնականում պարունակել է  ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտություն, այլ ոչ թե պատերազմի»:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի  բանակի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսին մարտի 23-ին կներկայացվի պաշտոնական մեղադրանք` Քանդահարում  խաղաղ 17 աֆղանցիներին սպանելու համար:

ԱՄՆ պետաարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի  ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունենալիք «Սիրիայի բարեկամների» համաժողովին:

PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ եթե Թուրքիան Արեւմտյան Քուրդիստանի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ սկսի, ամբողջ Քուրդիստանը պատերազմի դաշտի կվերածվի ու պետք է պատրաստ լինել PKK-ի հակահարվածին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *