Մոլդովան և Ադրբեջանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Մոլդովական «Օմեգա» լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, որ այդ երկրի կառավարությունը ստորագրման է պատրաստել Ադրբեջանի հետ ռազմական համագործացության համաձայնագիր: Փաստաթղթում նշված է, որ կողմերի համագործակցությունը կիրականացվի պատշտպանական քաղաքականության և ռազամտեխնիկական գործունեության ոլորտներում։ Նախագիծը Մոլդովայի խորհրդարանում հաստատման փուլն է արդեն անցնում:

Համաձայնագիրը նաև նախատեսում է համատեղ զորավարժությունների անցկացում, որի իրականցման համար կողմերը պարտավորվում են համագործակցության տարեկան ծրագիր մշակել և ներկայացնել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը:

«Օմեգան» անհանգստություն է հայտնել, որ մոլդովաադրբեջանական` Ռազմական համագործակցության համաձայնագիրը պատրաստվում է կառավարության կողմից, այն պայմաններում, երբ Ադրբեջանը` Հայաստանի կողմից «օկուպացված» է համարում իր տարածքի 1/5-րդը: «Այս համատեքստում, անհրաժեշտության դեպքում, Ադրբեջանը պատրաստ է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով` հույս ունենալով դա անել կարճ ժամանակում և իր համար նվազագույն կորուստներով»,- գրում է մոլդովական մամուլը, նման գործակցության դեպքում այն համարելով սպառնալիք նաև սեփական ժողովրդի համար:

Նշենք, որ համաձայնագիրը մշակվել է նախորդ տարվա ամռանը` Հայաստանին զենք վաճառելու մասին սկանդալից հետո։ Հիշեցնենք, որ սկանդալը, որը մեծ աղմուկ հանեց Մոլդովայում, առնչվում էր «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա» հակատանկային համակարգերի և դրանց հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ «Ուռագան» համակարգերի և ռազմական նշանակության այլ ունեցվածքի վաճառքին։

Ամենայն հավանականությամբ, մոլդովա-ադրբեջանական պայմանագիրը` հայ-մոլդովական գործարքից հետո, Մոլդովայի վրա ադրբեջանական ճնշումների հետևանք է:

Զենքի վաճառքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումներով.

One response to “Մոլդովան և Ադրբեջանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

  1. Pingback: «Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիքը չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *