Նովոսիբիրսկում տեղակայվում է հրթիռային «Յարս» համակարգը

Նովոսիբիրսկում սկսել են պատրաստվել՝ միջմայրցամաքային բալիստիկ РС-24 հրթիռներով` նորագույն շարժական հրթիռային «Յարս» համակարգով վերազնիվելուն: Հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ներկայացուցիչ, գնդապետ Վադիմ Կովալը հայտնել է, որ Նովոսիբիրսկում ռազմավարական նշանակության հրթիռների մասնագետները մինչ օրս մարտական հերթապահություն են իրականացրել շարժական հրթիռային «Տոպոլ» համակարգերով:

«2012թ.-ից այդ ստորաբաժանումում կսկսվի «Տոպոլի» փոխարինումը նորագույն «Յարս» համակրագով»,- ասել է Կովալը՝ հավելելով, որ ծրագրված է մարտական պատրաստվածության ավելի քան 100 միջոցառում: Բացի այդ, 2012թ. ծրագրվում է 2011թ. համեմատ մեծացնել համակարգերի՝ մարտական պատրաստվածության ռեժիմում գտնվելու ժամկետը:

One response to “Նովոսիբիրսկում տեղակայվում է հրթիռային «Յարս» համակարգը

  1. Pingback: «Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիքը չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *