Չինաստանը նոր բալիստիկ հրթիռ է ստեղծել

Չինաստանը նոր, պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է ստեղծել։ Նման եզրակացություն անելու հիմք է տվել համացանցում հայտնված չինական նոր, շարժունակ մեկնարկային կայանի լուսանկարը։

«Jane’s Defence weekly» շաբաթաթերթի հաղորդմամ նկարում պատկերված հրթիռն ամենայն հավանականությամբ 4000 կմ հեռահարությամբ հրթիռի փորձնական տարբերակն է, որը ստեղծվել է CASIC (China Aerospace Science and Industry Corporation) կորպորացիայի կողմից և սպառազինության կարող ընդունվել արդեն 2015թ.։

Նոր հրթիռը մշակվել է CASIC կորպորացիայի կազմի մեջ մտնող «Sanjiang Space Group» ընկերության կողմից, որը մշակել է նաև փոքր հեռահարության DF-11 և միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռները։

Նշվոմ է, որ նոր հրթիռը կընդլայնի Չինաստանի համար հասանելի թիրախների քանակը ԱՄՆ, Հնդկաստանի և Ռուսաստանի տարածքում, մասնավորապես հրթիռը կարող է հասնել Գուամ կղուն, որտեղ տեղակայաված են ԱՄՆ զորքեր։

Աղբյուրը։

One response to “Չինաստանը նոր բալիստիկ հրթիռ է ստեղծել

  1. Pingback: «Իրանի հարցում ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիքը չկա». Բորդյուժա: Վրացիները հրաժարվու՞մ են մեկնել Աֆղանստան. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *