Մոլդովական խմորը դեռ շատ ջուր է քաշելու

Հայկական այս ասացվածքն առավել դիպուկ է նկարագրում Մոլդովայում օրեցօր թափ հավաքող՝ Հայաստանին զենք վաճառելու հետ կապված սկանդալը, որին մենք արդեն անդրադարձել էինք: Այսօր մոլդովական «Օմեգա» լրատվամիջոցը հրապարակել է նոր սենսացիոն տվյալներ այդ սկանդալի մասին: Համաձայն գործակալության` էկոնոմիկայի նախարարության իրենց աղբյուրի փոխանցած փաստաթղթերի պատճենները վկայում են, որ գործարքի ժամանակ վաճառվել են ոչ միայն հակատանկային համակարգեր, հրթիռներ և դրանց սպասարկման սարքավորումներ, այլև համազարկային կրակի 9Կ57 «Ուռագան» համակարգեր:


Գործակալությունը նշում է, որ եղել է երկու գործարք ընդհանուր 3.326.726 դոլար արժողությամբ (ինչը մոտ է նախկինում հնչած 3.250.000 դոլար գումարին), որոնք կնքվել են 2011 թվականի հուլիսի 5-ին և օգոստոսի 23-ին, և գործարքներից մեկով վաճառվել են «Ուռագան» համակարգի 11 հատ 9Պ140 մարտական մեքենաներ և 12 հատ 9Տ452 տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ: Նշենք, որ համաձայն «The Military Balance 2010» հաշվետվության Մոլդովան ուներ ճիշտ 11 հատ 9Պ140 մարտական մեքենա:

«Օմեգան» խոստացել է առաջիկայում այլ մանրամասներ ևս հաղորդել:

Աղբյուրները՝
http://omg.md/Content.aspx?id=102208&lang=3
http://omg.md/Content.aspx?id=102211&lang=3

Հ.Գ. 9Կ57 «Ուռագան», Մարտավարա-տեխնիկական հնարավորությունները

  • Կրակի առավելագույն հեռավորություն ” 35կմ
  • Կրակի նվազագույն հեռավորություն ” 10կմ
  • Փողերի քանակը ” 16
  • Տրամաչափը ” 220մմ
  • Հրթիռի զանգվածը ” 270-280
  • Համազարկի տևողությունը ” 20վրկ
  • ՏԼ մեքենայով տեղափոխվող հրթիռների քանակը ” 16
  • Մարտական մեքենայի անձնակազմ ” 4
  • ՏԼ մեքենայի անձնակազմ ” 3
  • Լիցքավորման ժամանակ ” 20ր
  • Մարտական վիճակի բերման ժամանակ -3ր
  • Կրակային դիրքը լքելու ժամանակ ” 1.5ր

Սկզբնաղբյուր. Splav.ru:

2 responses to “Մոլդովական խմորը դեռ շատ ջուր է քաշելու

  1. Pingback: Մոլդովան և Ադրբեջանը ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանն Ուկրաինայից Սմե՞ռչ է գնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *