ԱՄՆ–ի նոր պատժամիջոցով արգելվում է զենքի առևտուրը Ռուսաստանի հետ

ԱՄՆ–ն Ռուսաստանին ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ արգելված է կատարել զենքի արտահանում և ներկրում։ Բացառություն է Ռուսաստանի հետ տիեզերքի ոլորտում համագործակցությունը։ Որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 18–ից։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանի հետ նման արգելքի տակ են Աֆղանստանը, Լիբիան, Լիբանանը, Կենտրոնական Աֆրիկական Հանրապետությունը, Կոնգոյի դեմոկրատական Հանրապետությունը, Կիպրոսը, Էրիթրեան, Իրաքը, Սոմալին, Հարավային Սուդանն ու Զիմբաբվեն։

Բացի այս, ԱՄՆ–ի առևտրի նախարարությունը ևս պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ–ն և Եվրոպական մի շարք երկրներ մեծապես սկսեցին կիրառել 2014 թվականից՝ Ուկրաինայի հետ պատերազմից հետո։ Պատժամիջոցները արդեն իսկ բացասական ազդեցություն ունեցել են ռուսական ռազմարդյունաբերողների վրա (1,2), որոնց մի քանի անգամ պետությունը ներել է պարտքերը։

ԱՄՆ-ն նաև մի քանի անգամ փորձել է պատժամիջոցների սպառնալիքով խոչընդոտել ռուսական զենքի վաճառքի խոշոր պայմանագրեր (1,2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *