ՌԴ փափուշտ արտադրողները տարեկան կորցնում են մոտ 150 միլիոն դոլար

ԱՄՆ կիրառած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում փամփուշտ արտադրող գործարանները 5 տարվա ընթացքում կորցրել են մոտ 750 միլիոն դոլար (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 50 միլիարդ ռուբլի)։

Այս մասին «ՌԲԿ» լրատվականին է հայտնել «Ռոստեխ» պետական կորպորացիայի արտադրանքի գծով տնօրեն Սերգեյ Աբրամովը։

Աբրամովի խոսքերով ԱՄՆ կիրառած պատժամիջոցները ռուսական ընկերությունների համար բազմաթիվ շուկաներ փակեցին, այդ թվում նաև ամերիկական շուկան։ Եվ արդյունքում բոլոր այն գործարանները, որոնք արտադրում էին փամփուշտ քաղաքացիական զենքերի համար այս կամ այն չափով սահմանափակվեցին իրացման գործում։

Մինչև տնտեսական պատժամիջոցները՝ Ռուսաստանում փափուշտ արտադրող խոշոր՝ Տուլայի, Բարնաուլի, Նովոսիբիրսկի, Ուլյանովսկի, Կլիմովսկի և Ամուրսկի գործարանների արտադրանքի գրեթե 80%–ը արտահանվում էր ԱՄՆ և Եվրոպա։

ԱՄՆ–ում կա մոտ 393 միլիոն միավոր քաղաքացիական հրազենային զենք։ Այս մասին հայտնում է «The Washington post»պարբերականը։ Իսկ «Իզվեստիա» թերթը ներկայացնում է ռուսական փամփուշտ արտադրողների և ամերիկյան ընկերությունների կքնած գնման պայմանագրերից մանրամասներ։

Աբրամովը նաև նշել է, որ ներկայումս ռուսական ռազմամթերքին փոխարինում են բուլղարական և չինական արտադրանքները, իսկ ներքին շուկան ծավաներով փոքր է՝ մոտ 7.3 միլիոն միավոր քաղաքացիական հրազեն է առկա ՌԴ–ում։

Հարցազրույցի վերջում պաշտոնյան ավելացրել է, որ «Ռոստեխում» արդեն մշակում են հակաճգնաժամային օրակարգ ստեղծված խնդրի շուրջ։



Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *