Թուրքիան զինված ուժերի համար ձեռք կբերի ավելի քան 50 հազար միավոր 7,62 մմ տրամաչափի MPT-76 ինգնաձիգ։ Պայմանագիրն արդեն կնքված է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Twitter-ի իր միկրոբլոգում:
Jane’s ռազմական հանդեսը գրում է, որ նոր ինքնաձիգները փոխարինելու են
գերմանական արտադրության Heckler & Koch G3 ինքնաձիգներին։
MPT-76 ավտոմատի մարտավարատեխնիկական բնութագրերը.
- Տրամաչափը` 7,62 մմ
- Երկարությունը` 920 մմ
- Զանգվածը` 4,1 կգ
- Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
- Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
- 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ
2018-ի ապրիլին երկրի ցամաքային զորքերը ստացել էին 5000 միավոր MPT-76, ավելի վաղ՝ 2018-ի փետրվարին՝ 4500 միավոր MPT-76, իսկ առաջին խմբաքանակը՝ 2017-ի հունվարին։ Այս ավտոմատներն օգտագործվել են նաև Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմագործողությունում: 2018 թվականի ապրիլի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում այս ինքնաձիգներից արդեն կար 16 հազար միավոր։
Թուրքիայում MPT-76 ավտոմատն արտադրում են գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի հիման վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: Ավտոմատները համատեղ մշակել և արտադրում են թուրքական MKEK և Kalekalıp ընկերությունները։