Սիրիա֊Իրաք սահմանից մինչև սիրիական Հալեպ քաղաք ձգվող Մ4 մայրուղին, որն անցնում է նաև Մանբիջ, Ալ֊Բաբ, Թալ Թամր բնակավայրերով, այսօր վերաբացվել է քաղաքացիականների երթևեկության համար։
Այս մասին գրում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։

Նշենք, որ սիրական Մ4 մայրուղին շարունակվում է Հալեպից դեպի արևմտյան Լաթաքիա շրջան, անցնելով նաև Իդլիբ նահանգով։ Փետրվարին Իդլիբ նահանգում «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների և Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությամբ մարտի 15-ից Մ4 մայրուղու երկայնքով պարեկություն են իրականացնում ռուս֊թուրքական ուժերը։