2021 թվականին Տաջիկստանում նախատեսված է անցկացնել խոշոր զորավարժություն ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ։ Զորավարժության նպատակը Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին հնարավոր զինված բախման գործողությունների մշակումն է։
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ ուժերը խաղարկելու են սահմանային զինված բախման սցենար։ Ըստ Զասի, Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի մոտ նկատելի է ահաբեկչական խմբավորումների աճ։ Նշենք, որ վերոնշյալ տարածքում ահաբեկչական հնարավոր սպառանալիքի մասին բազմիցս հայտարարել են տարբեր օղակի պաշտոնյաներ։
Հավելենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ այս տարվա սեպտեմբերին լինելու է «Կովկաս-2020» զորավարժությունը, որին հնարավոր է մասնակցեն 6 երկրի՝ այդ թվում ՀԱՊԿ անդամ երկրների, ստորաբաժանումներ։