KARGU-2 մահապարտ և SONGAR հարվածային ԱԹՍ-ները մատակարարվել են Թուրքիայի անվտանգության ուժերին

Հունվարի 30-ին Թուրքական «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերության (STM) և Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) միջև ստորագրված պայմանագրով Թուրքիայի անվտանգության ուժերին են մատակարարվել տեղական արտադրության «ՔԱՐԳՈւ-2» (“KARGU-2”) մահապարտ բազմապտուտակ մինի֊ԱԹՍ֊ների առաջին խմբաքանակը։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրրը։ Մատակարարված ԱԹՍ֊ների քանակը չի նշվում։ Ստորագրված պայմանագրով նախատեսվում էր 356 միավոր ԱԹՍ֊ի մատակարարում։

Այս ԱԹՍ֊ն «ՔԱՐԳՈւ» պտուտակավոր ԱԹՍ֊ի արդիականացված տարբերակն է։

Թուրքիայի անվտանգության ուժերին են մատակարարվել նաև «ՍՈՆԳԱՐ» (SONGAR) ԱԹՍ֊ները, որոնք արտադրում է թուրքական «ԱՍԻՍ էլեկտրոնիկա» ընկերությունը։ Այս ԱԹՍ֊ների վրա տեղադրված են ինքնաձիգեր։

«ՍՈՆԳԱՐ» ԱԹՍ֊ի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Գործողության շառավիղը՝ 0-10 կմ;
  • Ինքնաձիգի փամփշտակալի տարողությունը՝ 200 միավոր 5,56 տրամաչափի 45 մմ ՆԱՏՕ փամփուշտ;
  • Զանգվածը (լիցքավորված ժամանակ)՝ 25կգ;
  • Թռիչքի առաստաղը՝ 2800 մ;
  • ԱԹՍ֊ն կարող է գործել և՛ ցերեկը, և՛ գիշերը։

Նշենք, որ «ՔԱՐԳՈՒ֊2» ԱԹՍ֊ների մատակարարման մեկնարկի մասին ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր հունվարի 10-ին՝ 2019թ․ պաշտպանական ոլորտի իրադարձությունների ամփոփման ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *