Լեհաստանը նախնականից 2 մլրդ $ էժան է գնում 32 միավոր Ֆ-35–ը. bmpd

Հունվարի 31-ին Լեհաստանը ստորագրել է 32 միավոր Ֆ-35 կործանիչ ձեռքբերելու լեհ–ամերիկյան միջկառավարական համաձայնագիրը։ Գործարքը կազմել է 4,6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ՊՆ կայքը։

Ռազմական հարցերով մասնագիտացված bmpd բլոգը գրում է, որ գործարքի վերջնական արժեքը շուրջ 2 մլրդ դոլարով քիչ է դրա նախնական հայտից։ Գործարքի թե՛ նախնական և թե՛ վերջնական տարբերակը առանձին սպառազինություն չեն ներառում։ Դրանք Լեհաստանը գնելու է կործանիչներից առանձին։

Ֆ-35–ներ գնելու Լեհաստանի ցանկության մասին խոսակցությունները թափ առան անցած տարվա մարտին, երբ Լեհաստանի պաշտպանության նախարարը հաստատեց մինչև 2026 լեհական բանակի արդիականացման պլանը, որով էլ սահմանված էր 5-րդ սերնդի կործանիչների ձեռքբերում։

F-35-ները լեհական ավիապարկում փոխարինելու են խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներին և Սու-22Մ4 կործանիչ-գրոհչներին, որոնց քանակը Լեհաստանի սպառազինությունում համապատասխանաբար 21 և 26 միավոր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *