Թուրքիայում հատուկ նշանակության ուժերը փորձարկում են տեղական փոքր մահապարտ ԱԹՍ-ներ

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին ուսումնական պատականերով և փորձարկումների համար տեղական արտադրության «Ալփագու» և «Քարգու» փոքր մահապարտ ԱԹՍ-ներ են տրամադրել: Այս մասին հայտնում է հեղինակավոր Jane`s ռազմական հանդեսը:

Ըստ աղբյուրի՝ առաջին խմբաքանակը մատակարարվել է դեռ 2 ամիս առաջ՝ ուսումնական նպատակների համար, իսկ 2018-ի սկզբից կմատակարարվի ավելի մեծ խմբաքանակ: Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունից (այդ ԱԹՍ-ների նախագծողն է) Jane`s-ին հայտնել են, որ փորձարկման արդյունքները դրդել են նախագծել դրանց համար տերմոբարիկ մարտագլխիկներ:

Նշենք, որ դեռևս հոկտեմբերի վերջին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱԹՍ-ները նախատեսվում են ուժայիններին հանձնել նոյեմբերի առաջին շաբաթում:

ԱԹՍ-ները ներկայացվել են այս տարվա մայիսին Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: «Ալփագուն» ֆիքսված թևերով մահապարտ անօդաչու սարք է, իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն, իսկ «Քարգուն» պտուտակավոր է՝ հավաքված կվադրոկոպտերի վրա:

Ըստ Jane`s-ի՝ երկու ԱԹՍ-ների թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 10 րոպե,  բացազատման ժամանակը՝ 45 վրկ:  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *