Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ մեկնել է Սիրիայի սահման։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ֊ն, փոխանցում է պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Աքարը պետք է այսօր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեկներ Կիև, սակայն Իդլիբի բախումներից հետո Էրդողանի հետ չի մեկնել։
Հիշեցնենք, որ այսօր Իդլիբում Սիրիայի բանակի հետ բախումներում սպանվել էր 4, վիրավորվել՝ 9 թուրք զինծառայող։ Թուրքական կողմը խոստանում էր, որ «այս կորուստներն անպատասխան չեն մնալու»։ Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական ուժերի հարվածներից «չեզոքացվել է» Սիրիայի կառավարական բանակի 30-35 զինծառայող։