Ստանիսլավ Զասը արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է

Այսօր՝ հունվարի 9–ին, մեկնարկել են ՀԱՊԿ–ի աշխատանքները և Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը արդեն պաշտոնապես ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը՝ հավելելով, որ 2020 թվականին ՀԱՊԿ–ում նախագահում է Ռուսաստանը։ Ստանիսլավ Զասի թեկնածությունը այդ պաշտոնին առաջադրվել էր 2019 թվականի մայիսին, իսկ նոյեմբերին արդեն հաստատվել էր նրա թեկնածությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by

Հիշեցնենք, որ մինչև Զասի պաշտոնավարումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ ով 2018 թվականի նոյեմբերին պաշտոնից հետ կանչվեց հայկական կողմի նախաձեռնությամբ։ 2018 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հունվար ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն էր գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *