ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Պարտականությունները ժամանակավոր կկատարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Ազատումը հայկական կողմի նախաձեռնությամբ է։ Հայտնում է ՀԱՊԿ կայքը։
2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։
Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել կառույցի ներսում, Հայաստանը հայտարարել էր, որ արդեն դիմել է Խաչատուրովին հետ կանչելու համար։
Խաչատուրովը պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի մայիսի 2-ին։