ԱՄՆ Սենատը ընդունել է Թուրքիային F–35-երի մատակարարումն արգելող 2020թ. բյուջեն

Հունիսի 27-ին ԱՄՆ Սենատը 86 կողմ և 8 դեմ ձայնով ընդունել է 2020թ. բյուջեի նախագիծը, որով արգելվում է ամերիկյան F-35 կործանիչների կամ դրանց արտադրման համար նախատեսված սարքավորումների մատակարարումը Թուրքիա։

Մատակարարումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե Պենտագոնը և պետքարտուղարը երաշխավորեն, որ Թուրքիան մերժել է ռուսական Ս–400 համակարգերի մատակարարումը և որ չի գնի դրանք նաև ապագայում։

Սակայն սա ԱՄՆ ռազմական բյուջեի վերջնական տարբերակը չէ։ Այժմ ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը, որոնցից յուրաքանչյուրն ունի բյուջեի իր տարբերակը, պետք է մշակեն համատեղ նախագիծ։

Բյուջեի այս նախագիծը Սենատի զինված ուժերի կոմիտեն ներկայացրել էր մայիսի 23-ին։ Կոմիտեում նախագիծը ստացել էր 25 կողմ և 2 դեմ ձայն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա արգելում է վերջինիս ռուսական Ս-400 համակարգերը գնելու համար։ Իսկ Թուրքիան, ինչպես հայտարարել է երկրի նախագահ Էրդողանը, դրանք նախատեսում է ստանալ հուլիսի առաջին կեսին։

Հավելենք, որ Ս–400-ների խնդիրը հունիսի 29-ին Ճապոնիայում պետք է քննարկեն Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Էրդողանն ու Թրամփը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *