Հայաստանը պայմանագրեր կկնքի «Բանակ–2019» ֆորումի ժամանակ. Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Ռուսաստանում ընթացող «Բանակ–2019» ֆորումի ընթացքում Հայաստանը կնքելու է մի քանի պայմանագիր՝ սպառազինության և ռազմամթերքի մատակարարման համար։

Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ հիմնական մատակարումները սպասվում են 2019–ի վերջին և 2020–ի սկզբին։

«Բանակ–2019» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին մասնակցում են 100–ից ավելի երկրների պատվիրակություն, որոնցից տեղական արտադրանքով հանդես են եկել 10 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ռուսական խոշոր «Ուրալվագոնզավոդի», «Կալաշնիկով կոնցերնի», «Իրկուտի» և այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։

Ցուցադրության հայկական տաղավարում ներկայացվել են զինվորական հանդերձանք, զրահաբաճկոններ, հրազեն, տեսադիտարկման և ջերմադիտարկման սարքեր, օպտիկական նշանոցներ, ԱԹՍ–ներ, ռադիոլոկացիոն կայանների մակետներ։

Շանթ
Շանթ

Երևանի մաթեմաթիկական մեքենաների գործարանը ցուցադրել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրի (ԴԶՀՀ, «Իգլա») համար նախատեսված «Շանթ» շրջահարթակը։ «Շանթ»-ը համալրված է ԱԹՍ–ներին հակազդող միջոցով և օգտագործողը, էկրանին տեսնելով թռչող օբյեկտը, ինքն է որոշում կրակել ԴԶՀՀ–ով, թե գործադրել ԱԹՍ–ին ճնշող միջոցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *