Ադրբեջանցի զինծառայողները Բելառուսում կմասնակցեն զորահանդեսի

Հուլիսի 3-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք զորահանդեսին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Չինաստանի ԶՈւ զորախմբերը։ Զորահանդեսին պատրաստություններն արդեն սկսել են։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 23-ին Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը մասնակցեց նաև Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացված զորահանդեսին։ Զորահանդեսին մասնակցում էր խողաղապահ ուժերի ստորաբաժանում, որպես հյուր ներկա էր Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը Պակիստանի զորահանդեսին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը Պակիստանի զորահանդեսին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *