Ռուսաստանը Բելառուսում իր առաջին ավիաբազան կստեղծի։ Այն տեղակայվելու է բելառուսական Լիդա քաղաքում՝ Լեհաստանի և Լիտվայի սահմաններից ոչ հեռու։ Ռազմաբազան կգործի արդեն 2013 թվականից։
Այս մասին հայտարարել է ՌԴ Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը։
«Որպես Խորհրդային պետությունների անդամ՝ Ռուսաստանը պարտավոր է ստեղծել ու ունենալ այդտեղ իր ավիաբազան»,- լրագրողներին ասել է գեներալը։
Իսկ այն հարցին, թե արդյոք ավիաբազան լինելու է միայն ռուսական, թե Բելառուսի հետ համատեղ, Բոնդարևը պատասխանել է. «Սկզբում միայն ռուսական, մնացածը հետագայում կերևա»։
«Բազան կկառուցի բելառուսական կողմը, իսկ մենք այդ հարցում նրանց կօգնենք»,- նշել է գլխավոր հրամանատարը։
Նրա պնդմամբ՝ Լիդա օդանավակայանում ինչ-որ նոր բաներ ավելացնելու կարիք չկա։ Կգործի այն մի քանի ամսից։ Կտեղադրվեն այնտեղ մոդիֆիկացված Սու-27 կործանիչներ։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ավիաբազայի տեղը որոշելու համար Բելառուս էր ժամանել ՌԴ ռազմաօդային ուժերի պատվիրակությունը։
Pingback: Բելառուսում ռուսական ավիաբազան նախատեսվում է բացել 2016 թվականին | Ռազմ.info