Թուրքիայում խոշոր զորավարժությունը շարունակվում է

Թուրքիայի զինված ուժերը հունիսի 21-ից հուլիսի 3-ն անցկացնում է «Լույս-2013» խոշոր զորավարժությունը։

Այս մասին Ռազմինֆոն ավելի վաղ տեղեկացրել էր։ Այժմ հայտնի են դարձել զորավարժության վերաբերյալ որոշ մանրամասներ։

Մասնավորապես, զորավարժության ժամանակ անցկացվելու է «Ճանկ-2013» կրակային վարժանքը, որի ժամանակ օգտագործվելու են մարտական փամփուշտներ, արկեր և ռումբեր, գործի է դրվելու ավիացիան։

2013_30

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժության այս հատվածին կարող է ներկա լինել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Հիշեցնենք, որ «Լույս-2013/1» զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի, օդուժի ստորաբաժանումներն ու գլխավոր շտաբի հրամանատարական կազմը։ Այն անց է կացվում Քոնիայի կործանիչների երրորդ ավիաբազայում։

Հունիսի 26-ին զորավարժությունը բաց է լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *