Իսպանիան վերջնականապես ազատվել է Mirage F1 կործանիչներից

Իսպանիայի ռազմաօդային ուժերը հունիսի 23-ին ազատվել են վերջին Mirage F1 կործանիչներից, տեղեկացնում է Jane’s-ը։

Վերջին 18 միավոր Mirage F1 թեթև կործանիչները գտնվում էին Ալբասետեի ավիաբազայում։ Այժմ նրանց փոխարինելու են Eurofighter Typhoon կործանիչները։

Mirage F1

Mirage F1

Նշենք, որ 1975 թվականին Իսպանիան Ֆրանսիայից գնել էր 45 միավոր Mirage F1CE կործանիչներ, ապա ձեռք էր բերել 22 միավոր F1EE և 6 միավոր F1BE տարբերակներ։

Մի քանի տարի անց իսպանացիները ևս 16 Mirage F1 էին գնել՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 90-ի։

Իսպանիայի օդուժի Mirage F1 կործանիչները չեն մասնակցել մարտական գործողությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *