ԱՄՆ-ն կրճատում է ցամաքային զորքերը

Բյուջեի արգելակալանքի պատճառով ԱՄՆ ցամաքային զորքերի թիվը կրճատվելու է մինչ 2017-ի սեպտեմբերի 30-ը՝ կազմելով 80 հազար։

Հունիսի 25-ին ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի շտաբի պետ,  գեներալ Ռեյ Օդիերնոն հայտարարել է, որ դա կլինի ամենամեծ փոփոխությունն ամերիկյան զինված ուժերում՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Որպես պատճառ նշվում է Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացն ու հաստատված բյուջեի թելադրած պայմանները։

ԱՄՆ բանակի զինվորներ

ԱՄՆ բանակի զինվորներ

Ըստ գեներալի՝ ԱՄՆ բանակի անձնակազմն ընդհանուր առմամբ կկրճատվի 14%-ով՝ 570 հազար զինծառայողներից հասնելով 490 հազարի։ Ընդ որում, կրճատումներն ուղեկցվելու են զորքերի վերակազմավորմամբ՝ 45 բրիգադի փոխարեն ցամաքային զորքերում կմնա 33 բրիգադ։

Կրճատվել է նաև ցամաքային զորքերին տրամադրվող գումարը՝ ռազմական բյուջեի 487 մլրդ դոլարից հատկացնելով 170 մլրդ-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *