Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի պատվիրակությունն այսօր՝ հունիսի 6-ին, ժամանելու է Բելառուս՝ որոշելու համատեղ ավիաբազայի վայրը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Նախարարը նշել է, որ այսօր Բելառուս ժամանող պատվիրակությունը որոշելու է, թե որտեղ է առավել հարմար ավիաբազայի տեղակայումը։
Ըստ Շոյգուի՝ Բելառուսում ավիաբազայի վայրը որոշելու աշխատանքների համար 2-ից 3 շաբաթ կպահանջվի։
Նշվում է, որ այն լինելու է Բելառուսի և Ռուսաստանի համատեղ ավիաբազան։