Defencenews.com-ը հաղորդում է, որ Իսրայելն անց է կացրել քիմիական զենքից պաշտպանվելու վարժանքներ բնակչության շրջանում:
Հասարակ քաղաքացիները, դպրոցականները և ավելի փոքր տարիքի երեխաները սովորել են՝ ինչ գործողություններ անել, եթե քիմիական զենքի կիրառման ահազանգ լինի կամ երկիրը ենթարկվի հրթիռակոծման: Վարժանքի ընթացքում տագնապ է հնչել, որից հետո վարժանքի մասնակիցներն սկսել են կիրառել քիմիական զենքից պաշտպանության միջոցներն ու ձևերը։
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը տարածել է սոցիալական գովազդներ, Ֆեյսբուքում գրառումներ, որոնց միջոցով ևս նախապատրաստել են հասարակությանը հնարավոր հարձակումներին: