Ադրբեջանական բանակի զինծառայողը Բաքվում վրաերթի է ենթարկվել։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ պատահարը գրանցվել է Բաքվի Գարադաղի շրջանում։
Ադրբեջանական բանակի N զորամասի պայմանագրային Թուրալ Մահերամ օղլու Բաշիրովին վրաերթի է ենթարկել ՎԱԶ-2106 ավտոմեքենան։
Արձակուրդի մեջ գտնվող 25-ամյա զինծառայողը ստացված վնասվածքներից տեղում մահացել է։
Նշենք նաև, որ այսօր հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում շարքային զինծառայողը ինքնաձիգով սպանել էր ծառայակցին։