2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։
Ոչ մարտական կորուստներ
• Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մարմինը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը): Դեպքի մասին հայտնել է Tert.am կայքը։
• Հունվարի 1-ին Տավուշի մարզում իր մեքենայով ավտովթարից մահացել է պայմանագրային զինծառայող Գևորգ Չոբանյանը։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ռազմինֆոյին» տրամադրած տեղեկության՝ նա «գտնվել է ազատ հերթափոխի մեջ»։
• Հունվարի 6-ին ենթասպա Սլավա Գևորգյանը մահացել է
հիվանդանոցում`մի շարք ծանր հիվանդություններից:
[Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]
• Հունվարի 13-ին Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայող Խորեն Գևորգյանը մահացել է ավտովթարից։ [Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]
• Հունվարի 24-ին քաղցկեղից մահացել է փոխգնդապետ Կարեն Լալայանը։ [Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]
• Փետրվարի 11-ին մարտական դիրքում սպանվել է ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։
• Փետրվարի 12-ին սրտի կանգից մահացել է ժամկետային Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Նա հոսպիտալ էր տեղափոխվել լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Մահվան լուրը հայտնել է ՊԲ-ն։
• Փետրվարի 24-ին սեփական մեքենայով վթարից Տավուշում մահացել է պայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել է Արծրուն Հովյաննիսյանը։ Ըստ դատախազության՝ նա եղել է ազատ հերթափոխի մեջ։
• Մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրայիններ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։ [Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]
• Մարտի 12-ին ՊԲ հյուսիսարևելյան դիրքերից մեկում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքը պատահել է զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով։ Դեպքի մասին հայտնել է ՊԲ-ն։
• Մարտի 12-ին, ՀՀ հյուսիս-արևելքում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել և ձորն է ընկել շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը: Մահվան լուրը հայտնել է ՊՆ-ն։
• Մարտի 26-ի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Արա Գեորգիի Առաքելյանը։ Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊԲ-ն։
Մարտական | Ոչ մարտական | |||
2018 | 2019 | 2018 | 2019 | |
Հունվար. | 1 | 0 | 6 | 5 |
Փետրվար. | 2 | 0 | 3 | 3 |
Մարտ. | 0 | 0 | 4 | 5 |
Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ: