[Լրացված] Մարտի 26-ին մահացել է ՊԲ զինծառայող

Մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածքից մահացել է 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը։ 

Այս մասին հայտնում է ՊԲ պաշտոնական կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու վնասվածք հասցնելու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Ըստ աղբյուրի՝ Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *