Չինաստանի պատվիրած Ս–400–ների 2–րդ գնդային լրակազմը պատրաստ է

Չինաստանի պատվիրած Ս–400 զեիթահրթիռային համալիրների 2–րդ գնդային լրակազմը արդեն պատրաստ է։ ԶՀՀ–ները ներկայում գտնվում են Աստրախանի «Կապուստին յար» զորավարժարանում, որտեղ անցնում են ընդունման–հանձնման փորձարկումներ։ Փորձարկումները կտևեն շուրջ 2 ամիս, որից հետո համալիրները կփոխանցվեն Չինաստանին։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին և ավելացնելով՝ պաշտոնական հաստատում չկա։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Ս–400–ները ծավային ճանապարհով՝ 3 բեռնափոխադրող նավերով, Չինաստանին կփոխանցվեն հուլիսից։ Չինաստանը Ս–400 ԶՀՀ–ների առաջին արտասահմանյան գնորդն է և պայմանագիր կնքվել էր 2014 թվականին, 2 գնդային լրակազմի համար։ Առաջին լրակազմը Չինաստանը ստացել էր 2018 թվականի մայիսին։

Ներկայումս Ռուսաստանում պատրաստվում են շուրջ հարյուր չինացի մասնագետներ, որոնք պիտի համալրեն զենիթահրթիռային համալիրի երկրորդ գունդը։ Մասնագետների պատրաստումը սկսել էր 2019 թվականի մարտից ու նշվում էր, որ գունդը կկազմավորվի 2019 թվականի երկրորդ կեսին։

Հավելենք նաև, որ փետրվարին Չինաստանի համար Ռուսաստանից Ս–400 ԶՀՀ–ի հրթիռներ տեղափոխող բեռնատար նավը վթարվել և չէր կարողացել հասնել Չինաստան, իսկ հրթիռները վնասվել էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *