Փետրվարի 24-ին Տավուշի մարզում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող։ Նա մեքենայով ընկել է Բերդ-Այգեպար ավտոճանապարհին գտնվող Տավուշի ջրամբար: Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Զինծառայող Արմեն Գրիգորյանը ծնվել էր 1988 թվականին։
Պատահարի մասին ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ը և Shamshyan.com կայքը, վերջինս նաև հայտնել էր, որ մահացածը զինծառայող է։