Մարտի 12-ին, ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Արծրուն Հովհաննիսյանը գրում է, որ մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները:
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ջոկի սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը (ծնված 2000թ., 2018-2 զորակոչ, Շիրակի մարզի զ/կ), բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: