Ադրբեջանը նախատեսում է մեծացնել պաշտպանական ծախսերը. 2019թ. բյուջեի նախագիծ

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2019թ․ բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի հատկացումները կազմում են շուրջ 3 մլրդ 38 մլն մանաթ (հոկտեմբերի 30-ի փոխարժեքով՝ շուրջ 1 մլրդ 787 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար)
Ռազմական ծախսերը 2018–ի համեմատ նախատեսվում է ավելացնել 4,6 տոկոսով (~ 132 մլն մանաթ): 

Հարկ է նշել, որ 2018թ․ բյուջեն, որը հաստատվել էր 2017թ․ դեկտեմբերի 29-ին, ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսում էր ~2,7 մլրդ մանաթ, որի համամետությամբ 2019թ․ բյուջեն պետք է ավելանար 11 տոկոսով։

Սակայն, 2018թ․ հուլիսին պաշտպանական ոլորտի հատկացումները ավելացան՝ կապված նավթի թանկացման հետ, հասնելով մինչև ~2,9 մլրդ մանաթի։ Այս դեպքում, 2019թ․ բյուջեն ավելանում է 4,6 տոկոսով։

Ադրբեջանի 2019 թ. պաշտպանական բյուջեն. նախագիծ

Մանաթ Դոլլար
8.2. Պաշտպանություն 3037618152 1786834207
8.2.1. Պաշտպանության ուժեր 1494074656 878867445
8.2.2. Ազգային անվտանգություն 156989306 92346651
8.2.3. Կիրառական հետազոտություններ 2800878 1647575
8.2.4. Այլ 1383753312 813972536

«Այլ» բաժնով 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին:

Նշենք, որ 2018թ․ բյուջեի համեմատ աճել է պաշտպանական ուժերի ու ազգային անվտանգության հատկացումները, որոնք ուղղվելու են պաշտպանության նախարարությանը, պետական սահմանապահ ծառայությանը, պետական անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայությանը։ Մյուս բաժինների հատկացումները գրեթե չեն փոխվել։

Ընթացիկ տարվա ռազմական բյուջեի համեմատ 2019 թվականի համար նախատեսված բյուջեով ռազմական ոլորտի ծախսերն աճում են նաև դոլարային փոխարժեքով՝ 2018 թ. շուրջ 1 մլրդ 700 մլն դոլար, իսկ 2019-ի նախագծով՝ շուրջ 1 մլրդ 787 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ բյուջեի նախագիծը դեռևս պետք է ընդունվի խորհրդարանում, իսկ հետո պետք է հաստատի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հավելենք, որ 2018թ․ բյուջեի 2,9 մլրդ մանաթից 1,388 մլրդ մանաթը (~805 մլն դոլար) հատկացվել էր «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *