Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում մեկնարկել է ռազմարդյունաբերական արտադրանքի ADEX-2018 միջազգային ցուցահանդեսը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մասնակցում է 224 ընկերություն՝ 29 երկրից: Նման ցուցահանդես Ադրբեջաբնում անցկացվում է երրորդ անգամ:
Ադրբեջանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը՝ իր կազմում գործող ընկերություններով: Ցուցադրվել է տեղական արտադրության 250կգ–ոց բեկորա–ֆուգասային նորացված QFAB-250-LG ավիառումբ՝ համալրված թուրքական Aselsan ընկերության LGK laser լազերային ուղղորդման/նշանառության սարքով:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և իսրայելական Aeronautics ընկերության համատեղ AZAD Systems-ի տաղավարում ներկայացվել է նաև Pegasus 120 բազմապտուտակ ԱԹՍ-ն: Դրա՝ Ադրբեջանում հավաքվելու հնարավորության մասին տեղեկություններ կային դեռ ամառվանից:
Թուրքիայից ցուցադրությանը մասնակցում է 41 ընկերություն, Ռուսաստանից՝ 25, Իսրայելից՝ 14, Բելառուսից՝ 10:
Թուրքական Roketsan ընկերությունը իր տաղավարում ներկայացրել է նաև ինքնաթիռից արձակվող SOM թևավոր հրթիռը, որը Ադրբեջանը առաջին անգամ ցուցադրել էր այս տարվա հուլիսին Բաքվում անկացված զորավարժության ժամանակ:
Ցուցադրությանը երևացել են նաև «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման և ղեկավարման մեքենաներ: Կարելի է, ենթադրել, որ արտադրանքը ներկայացնում է բելառուսական կողմը, սակայն մեքենաների վրա կա Ադրբեջանի ԶՈւ նշանը:
Հետաքրքրական է նաև իսրայելական Elbit systems ընկերության ցուցադրությունը: Ներկայացված են 155 mm ATHOS (չշփոթել ATHMOS-ի հետ) ինքգնագնաց հրետանին:
Նշենք, որ առաջին անգամ ADEX ցուցահանդեսը Ադրբեջանում կայացել էր 2014-ին: Այն ժամանակ մասնակցում էին 34 երկրների ավելի քան 200 ընկերություններ։ 2016-ին մասնակցում էին մասնակցում էին 34 երկրների 216 ընկերություններ։