Հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ նկատվել է թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Այդ հրթիռները նախատեսված են ինքնաթիռից արձակման համար:
Հրթիռն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը: SOM ընտանիքի հրթիռներն արտադրվում են ամերիկյան Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A, SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:
SOM-A | SOM-B1 | SOM-B2 | |
Երկարությունը | ~4մ | ~4մ | ~4մ |
Զանգվածը | ~600կգ | ~600կգ | ~600կգ |
Հեռահարությունը | 250+ կմ | 250+ կմ | 250+ կմ |
Մարտագլխ. զանգվածը | ~230կգ բեկորա-ֆուգասային | ~230կգ բեկորա-ֆուգասային |
~230կգ տանդեմային զրահահար
|
Թիրախի որոնում | — | ինֆրակարմիր ինքնաուղղորդում |
ինֆրակարմիր ինքնաուղղորդում
|
Պլատֆորմը | F-4 F-16 |
F-4 F-16 |
F-4 F-16 |
2014-15 թվականներից թուրքական նույն ընկերությունը զբաղվում է նաև F-35 կործանիչների համար նույն դասի թևավոր հրթիռների նախագծմամբ՝ SOM-J:
Եթե Ադրբեջանը իսկապես գնել է կամ մոտ ժամանակներս պատրաստվում է գնել այս հրթիռներից, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում դրանք կրելու են Սու-25 գրոհիչները: Դրանով էլ կարելի է պայմանավորել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի օրերս արած հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչների արդիականացվում և նոր սարքավորումներով են համալրվում հենց Թուրքիայում: