Լոնդոնը հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, թեև Վաշինգտոնը դրդում է

Լոնդոնը Թեհրանի դեմ պատժամիջոցներ չի սահմանի՝ չնայած Վաշինգտոնի պահանջին։ Հայտարությունը արվել է ի պատասխան Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Վուդ Ջոնսոնի Իրանի դեմ պատժամիջոցներին սատարելու կոչին։ 

Այս մասին  ռուսաստանյան Известия լրատվակայքին հայտնել են՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Դոնալդ Թրամփը և Թերեզա Մեյը․ Լուսանկարը՝ eyevine–ի

Դոնալդ Թրամփը և Թերեզա Մեյը․ Լուսանկարը՝ Eyevine–ի

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները և կպաշտպանի Թեհրանի հետ համագործակցող ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից։

Օգոստոսի 7–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը թվիթերյան իր էջում գրել էր․ «Նրանք, ովքեր կհամագործակցեն Իրանի հետ, չեն համագործակցի ԱՄՆ–ի հետ»։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո Եվրամիությունը հայտարարել էր, որ հավատարիմ է մնալու Միջուկային համաձայնագրին: Իսկ Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ները համատեղ հայտարարել էին, որ արգելափակում են ԱՄՆ պատժամիջոցները Եվրամիության տարածքում։

Օգոստոսի 6-ին վերջանում էր այն ժամկետը, որից հետո ԱՄՆ–ը պետք է վերականգեր Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների առաջին մասը: Թրամփն արդեն ստորագրել է պատժամիջոցների երկարացման հրամանագիրը։

Պատժամիջոցների 2-րդ մասը ավարտվում է նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ միջուկային ծրագրից դուրս գալու 180-րդ օրը։ Այն վերաբերում է Իրանի նավթային, էներգետիկ և բանկային ոլորտներին։ Իրանին արգելվելու է նավթի արդյունահանումը, ինչը վնաս է ոչ միայն Իրանի, այլև գնորդ հանդիսացող եվրոպական երկների համար։ ԱՄՆ նախագահը խոստացել է շարունակել նաև այս պատժամիջոցները։

Ավելի վաղ՝ մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և  Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *