ՀՀ նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ Գեներալ–մայոր Նորայր Յոլչյանը ազատվել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։
Գեներալ–մայորի կենսագրությունը ՊՆ կայքից․
ՀՀ ԶՈւ թիկունքի պետ ” վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հուլիսին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992-2000թթ.
ՀՀ ԶՈւ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
2000թ. հուլիսի 24
Նշանակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ:
2013թ. հուլիս
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ ” վարչության պետ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1987-1991թթ.
Սովորել և ավարտել է ՌԴ թիկունքի բարձրագույն զինվորական ուսումնարանը:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Պարգևներ.
Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Ռազմական համագործակցության համար», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի պետական և գերատեսչական մեդալներով:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ
«Մարտական ծառայության» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ