Նախջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 12-ին շփման գծի նախիջևանյան ուղղությամբ հայկական կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալեթ օղլուն (İsrəfilov Samit Ədalət oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Անձագանքելով այս հայտարարությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրուցում հայտարարել է.

«Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայական կողմը թիրախային պատասխան է տալիս»


Այն, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է վիրավոր ունենալու մասին, այն էլ կյանքին վտանգ չսպառնացող վիրավորումով,  տարօրինակ է, քանի որ նման դեպքերի մասին Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնում է բավական հազվադեպ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *