ԱՄՆ սենատորները կոչ են անում Սիրիայի դեմ թևավոր հրթիռներ կիրառել

Հանրապետականներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պետք է հեռահար զենքով՝ մասնավորապես թևավոր հրթիռներով հարվածի Սիրիայի կառավարական զորքերին։ Սենատորները միաձայն պնդում են, որ ԱՄՆ-ը չպիտի սահմանափակվի Սիրիայի ապստամբներին օգնության ծավալի ընդլայնմամբ. արդեն հարկ է ռազմական գործողություններ ձեռնարկել։ Այդ մասին հայտնում ՌԻԱ-Նովոստի լրատվական գործակալությունը։

ԱՄՆ արտադրության թևավոր հրթիռներ

ԱՄՆ արտադրության թևավոր հրթիռներ

Մաքքեյնի և Գրեմի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ միայն զենք-զինամթերքի մատակարարումները գրոհայիններին բավարար չեն Սիրիայում ուժերի հավասարակշռությունը փոխելու համար։ Սենատորները խորհուրդ են տվել, որ նախագահ Օբաման միջազգային կոալիցիա ստեղծի՝ ռազմական գործողություններ ձեռնարկելու, ինչպես նաև Բաշար Ասադին օդուժ ու բալիստիկ հրթիռներ կիրառելու և կառավարական զորքերին մատակարարելու հնարավորությունից զրկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական վարչակազմը հայտարարել էր, թե իբր փաստեր ունեն Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին, և իրենց տվյալները շուտով տրամադրելու են ՄԱԿ-ին։

One response to “ԱՄՆ սենատորները կոչ են անում Սիրիայի դեմ թևավոր հրթիռներ կիրառել

  1. Pingback: ԱՄՆ-ն առաջին օդային հարվածներն է հասցրել Սիրիայում իսլամիստների հենակետերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *