Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները պատրաստվում են հուլիսի սկզբին նախատեսված «Սլավոնական համագործակցություն-2013» միջազգային զորավարժությանը:
Զորավարժությունը կանցկացվի Վոլգոգրադի շրջանի Պրուդբոյ հրաձգարանում, որտեղ Ռուսաստանի, Ուկրանիայի և Բելառուսի ԶՈՒ զինծառայողները մարտական փորձի փոխանակում կանեն, ինչպես նաև կմշակեն զինված հակամարտության ժամանակ փոխգործողությունների կարգը:
Նախատեսվում է, որ կմասնակցեն 500 զինծառայող, ինչպես նաև կգործածվի 50 միավոր զինտեխնիկա:
Ռազմ.ինֆոն արդեն տեղեկացրել էր, որ միջոցառման ավարտից հետո մասնակիցները կմրցեն մի շարք սպորտաձևերում ու կայցելեն «Ստալինգրադի ճակատամարտի թանգարան» հուշահամալիր: