ԱՄՆ-ն Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման փաստեր ունի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հանգել է այն եզրակացության, որ Բաշար Ալ-Ասադի զորքերը սիրիացի գրոհայինների դեմ քիմիական զենք են կիրառել։

Համաձայն ՖՐԱՆՍ-ՊՐԵՍՍ գործակալության տեղեկությանը՝ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոուդերսը հայտարարել է, որ քիմիական զենքը, այդ թվում՝ նյարդակաթվածային զարին գազն օգտագործվել են Ասադի զինված ուժերի կողմից «ոչ մեծ մասշտաբներով», ինչի պատճառով մահացել է 100-150 մարդ։

զարին

Այնուհանդերձ, Սպիտակ տունն ընդգծել է, որ իրենք դեռևս վստահելի վկայություններ և փաստեր չունեն, որպեսզի կարողանան ապացուցել քիմիական զենքի կիրառումը զինյալների կողմից։

Ռոյթերս գործակալությունն էլ տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ն մտադիր է իր ունեցած փաստերը տրամադրել ՄԱԿ-ին ու իր դաշնակիցներին, իսկ ՌԴ-ի հետ՝ խորհրդակցություն անել և Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը քննարկել հուլիսի 17-18-ին՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում։

ԱՄՆ-ն նաև հայտնել է՝ չնայած իրենց ունեցած փաստերին՝ դեռևս մտադրված չեն Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել։ Միաժամանակ, մանրամասներ չհրապարակելով, Միացյալ նահանգները պատրաստակամություն է հայտնել Ասադի հակառակորդներին զենք-զինամթերքի մատակարարման ծավալներն ընդլայնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սիրիայի կողմից քիմիական զենքի հնարավոր օգագործման մասին լուրերը շրջանառվում են ամիսներ շարունակ։ Ասադի կողմնակիցներն ու զինյալները միմյանց փոխադարձ մեղադրանքներ են ուղղում այս հարցի առնչությամբ, բայց անկախ աղբյուրներն այս երկու կողմերից և ոչ մեկի տեղեկություններն էլ չեն հաստատել։

2013-ի գարնանը ամերիկյան և իսրայելական հետախուզության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառում, սակայն իրենց տվյալները ստուգման կարիք ունեն։ 2013-ի մայիսին ՄԱԿ-ը հայտարարեց սիրիացի զինյալների կողմից զարինի օգտագործման մասին, ապա հունիսի 3-ին ապստամբներից զարինի առգրավվմանը վերաբերող տարածվեցին թուրքական և իրանական մամուլում։

Հունիսի 5-ին Ֆրանսիայի իշխանությունները հայտնեցին զարինի կիրառման մասին՝ չնշելով՝ Ասադի, թե՞ գրոհայինների կողմից։ Զարինի օգտագործումը հաստատեցին Թուրքիան ու Մեծ Բրիտանիան՝ վկայակոչելով լաբարատոր ուսումնասիրությունները։

Այնուամենայնիվ, Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ հստակ տվյալներ և անհերքելի փաստեր դեռևս չեն հրապարակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *