Հայաստանում ՌԴ ռազմաբազայում աշակերտների համար դասընթաց է կազմակերպվել

Հունիսի 11-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում Ռուսաստանի քաղաքացիներին զինվորական ծառայության պատրաստելու ծրագրի շրջանակներում մեկնարկեց հնգօրյա դասընթաց, որին մասնակցում են ՌԴ ՊՆ միջնակարդ դպրոցի 10-րդ դասարանի շուրջ 40 աշակերտ։

Baza-S

Հավաքի ընթացքում աշակերտները կծանոթանան ռազմաբազայի հրամանատարական կազմին, կուսումնասիրեն ժամանակակից զենքի և զինտեխնիկայի նմուշներ, կրակային պատրաստության կանցնեն Կամխուդ ուսումնավարժական համալիրում։

Բացի այդ բարձր դասարանցիները կուսումնասիրեն հասարակա-քաղաքական, բժշկական, ֆիզիկական պատրաստության դասընթացներ, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքից, ճառագայթումից պաշտպանվելու մասին ռազմական կանոնակարգը։

Աշակերտները կսովորեն նաև հրազեն քանդել-հավաքել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *