Եթե ԱՄՆ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի, Անկարան կպատասխանի. Չավուշօղլու

Մայիսի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների վաճառքի չեղարկումն անընդունելի է և, նման զարգացման դեպքում, Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի: Չավուշօղլուն հայտարարել է թուրքական CNN Türk հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

Նշենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ Սենատի մի քանի սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային:

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին

F-35 կործանիչը հրթիռի արձակման պահին

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն, անդրադառանալով Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման դեպքում ԱՄՆ կողմից հնարավար պատժամիջոցների ենթարկվելու հարցին, նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը անտրամաբանական և սխալ է: Նա նաև նշել է, որ պատժամիջոցների դիմելու դեպքում, Թուրքիան անպայմանորեն անհրաժեշտ պատասխանը կտա:

«Ես իմ օդային սահմանները պաշտպանելու կարիք ունեմ: Պետք է գնեմ այն, ինչ անհրաժեշտ է: Եթե դու չտաս ուրիշից կգնեմ: Ե՛վ չես տալիս, և՛ ուրիշ գնելու դեպքում պատժամիջոց ես կիրառում: Թուրքիան քո հրամանի տակ գտնվող երկիր չէ:

Վերևից խոսել կամ սպառնալը ճիշտ մոտեցում չէ և դաշնակցության մեջ չի տեղավորվում: ՆԱՏՕ-ի համակարգերին Ս-400-ները չեն ինտեգրվելու: Ս-400-ների վերահսկողությունը մեր ձեռքում է լինելու և մեր դաշնակիցներին չենք բնորոշի որպես թշնամի», – հայտարարել է Չավուշօղլուն:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերտը մայիսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ մտահոգություններ ունի Թուրքիայի կողմից ռուսաստանյան Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ Ս-400-ների գնման դեպքում Թուրքիան կհայտնի ԱՄՆ պատժամիջոցների ներքո: Միևնույն ժամանակ թուրքական կողմը հայտարարում է, որ իրենք աշխատում են նաև ԱՄՆ-ից ՀՕՊ համակարգեր ձեռք բերել:

Թուրքիայի արտգործնախարարը նաև խոսել է Մանբիջի վերաբերյալ: Չավուշօղլուն կրկին պնդել է, որ Մանբիջի հարցում որոշակի նախնական համաձայնություններ կան Միացյալ Նահանգների հետ և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն դուրս է գալու այնտեղից որոշակի ժամանակահատվածում: Ավելի վաղ ամերիկյան կողմը հերքել է Մանբիջի հարցում որևէ համաձայնության ձեռքբերումը: Ներկայում ամերիկյան զորքերը նույնպես գտնվում են Մանբիջ քաղաքում:

Արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի օրակարգում է նաև Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողությունների իրականացումը և այդ հարցով ցանկանում է են համագործակցել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լարվածել են Միացյալ Նահանգների հետ, որը պայմանավորված է մի քանի խնդիրներով: Նախ և առաջ դա պայմանավորված է սիրիական հակամրտությունում ԱՄՆ-ի՝ քրդական ուժերի աջակցությամբ, 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ում գտնվող թուրք քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին Թուրքիա չարտահանձնելու, Թուրքիայի ցանկացած պայմաններում ՀՕՊ համակարգեր չվաճառելու և այլ պատճառներով:

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *